ՄՄարի Կոստանյան

Եվրոպական 11 երկիր դադարեցրել է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը

Եվրոպական 11 երկիր դադարեցրել է AstraZeneca պատվաստանյութի կիրառումը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության պատվաստանյութի անվտանգության հարցերով փորձագետներն այսօր հանդիպում են կազմակերպել՝ Օքսֆորդի  մշակած AstraZeneca պատվաստանյութի հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով այն բանից հետո, երբ եվրոպական մի շարք երկրներում դադարեցվել է դեղամիջոցի կիրառումը: Այս մասին տեղեկանում ենք BBC-ից:

Եվրոպայում AstraZeneca պատվաստանյութի կիրառման ժամանակ գրանցվել են թրոմբի առաջացման բազմաթիվ դեպքեր:  

Եվրամիության և Մեծ Բրիտանիայի շուրջ 17 մլն քաղաքացիներ ստացել են պատվաստանյութի չափաբաժին: Անցյալ շաբաթ արձանագրվել է թրոմբի առաջացման 40 դեպք:

Այս մտահոգության պատճառով եվրոպական 11 երկիր դադարեցրել է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը: Այդ երկրների շարքում են Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան ու Իսպանիան:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում