ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսի երրորդ ալիքը հարվածում է Եվրոպային

Կորոնավիրուսի երրորդ ալիքը հարվածում է Եվրոպային

Եվրոպան հայտնվել է կորոնավիրուսի երրորդ ալիքի հարվածի տակ: Վիրուսի նոր բռնկման համար մեղավոր են համարվում մուտացիաներն ու բնակչության պատվաստման դանդաղ ընթացքը՝ հաղորդում է The Guardian թերթը:

Եվրոպայում COVID-19 նոր դեպքերի օրական աճը ռեկորդային մակարդակի է հասել փետրվարի սկզբից, ինչը որոշ երկրներում հանգեցրել է նոր սահմանափակումների, պարետային ժամի և նույնիսկ լոքդաունների:

Գերմանիայում երրորդ ալիքի սկիզբը բացատրել են հիվանդության դեպքերի աճով, Իտալիայում խիստ սահմանափակումներ հաստատեցին` վախենալով անցյալ գարնան ողբերգական իրադարձությունների կրկնությունից: Իրավիճակը տագնապալի է Ֆրանսիայի մայրաքաղաքում, ըստ երկրի առողջապահության նախարարի՝ յուրաքանչյուր 12 րոպեն մեկ ևս մեկ փարիզեցի է բերվում վերակենդանացման բաժանմունք: Ռեկորդային ամենօրյա աճ է գրանցվել նաև Լեհաստանում, Հունգարիայում և Չեխիայում:

Ավելի վաղ Ռոբերտ Կոխի ինստիտուտի նախագահ, պրոֆեսոր Լոթար Ուիլերը հայտարարել էր, որ կորոնավիրուսի երրորդ ալիքը կարող է մոտ ժամանակներս հարվածել Եվրոպային, և եթե բավարար թվով մարդիկ չպատվաստվեն, աշնանը սահմանափակումները կվերականգնվեն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում