ՄՄարի Կոստանյան

Ղազախստանում ավիավթարի է ենթարկվել Ան-26 օդանավը

Ղազախստանում ավիավթարի է ենթարկվել Ան-26 օդանավը

Ղազախստանում ավիավթարի է ենթարկվել ռազմական Ան-26 օդանավը: Նախնական տեղեկության համաձայն՝ օդային աղետի հետևանքով մահացել է չորս մարդ՝ փոխանցում է РИА Новости-ն:

Հանրապետության ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ ևս երկու հոգի տեղափոխվել են մոտակա հիվանդանոց:

Գերատեսչության հավաստմամբ՝ Նուրսուլթան-Ալմաթի չվերթ իրականացնող ռազմական օդանավն անհետացել էր ռադարների էկրանից և վթարային վայրէջք կատարել Ալմաթիի օդանավակայանում: Դեպքի վայր է ժամանել շտապօգնության տասը մեքենա: Վթարը տեղի է ունեցել վայրէջքի պահին: Ռազմական օդանավում եղել է վեց ուղևոր:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում