ՄՄարի Կոստանյան

Մոսկվան պատրաստ է Անկարային վաճառել Սու-35 և Սու-57 կործանիչներ

Մոսկվան պատրաստ է Անկարային վաճառել Սու-35 և Սու-57 կործանիչներ

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է Թուրքիայի հետ բանակցություններ վարել ռուսական Սու-35 և Սու-57 կործանիչների հավանական վաճառքի վերաբերյալ: Այս մասին հայտնել է ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության խոսնակ Վալերիա Ռեշոտնիկովան՝ փոխանցում է Mehr գործակալությունը:

Խոսնակը հայտարարել է, որ եթե Թուրքիան այդ կործանիչները ձեռք բերելու ցանկություն հայտնի, ապա ռուսական կողմը պատրաստ է բանակցելու թեմայի շուրջ:

ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան արդեն գնել է ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգեր: Անկարան ու Մոսկվան S-400 ՀՕՊ համակարգերի հարցում վերջնական համաձայնության էին եկել դեռևս 2017-ին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում