ՄՄարիամ Մխիթարյան

ԱՀԿ-ն արձագանքել է եվրոպական երկրների կողմից AstraZeneca պատվաստանյութից հրաժարվելուն

ԱՀԿ-ն արձագանքել է եվրոպական երկրների կողմից AstraZeneca պատվաստանյութից հրաժարվելուն

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները պատասխանել են եվրոպական երկրների կողմից AstraZeneca կորոնավիրուսի պատվաստանյութի մերժմանը: Այդ մասին գրում է РИА Новости-ն:

Այժմ կազմակերպության փորձագետներն ուսումնասիրում են պատվաստանյութի օգտագործումից հրաժարվելու մասին հաղորդագրությունները: «Երբ ԱՀԿ-ն լիովին ուսումնասիրի տեղի ունեցածը, անմիջապես կհրապարակի եզրակացությունները»,- ասել է կազմակերպության խոսնակը:

Մինչ այժմ եվրոպական 9 երկիր դադարեցրել կամ ժամանակավորապես սահմանափակել է AstraZeneca-ով պատվաստումը՝ այն ընդունած հիվանդների մոտ թրոմբոզի առաջացման պատճառով: Ավստրիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լյուքսեմբուրգը դադարեցրել են որոշակի խմբաքանակի օգտագործումը, որը մատակարարվել է եվրոպական 17 երկիր: Միևնույն ժամանակ, Դանիան, Իտալիան և Նորվեգիան դադարեցրել են այս պատվաստանյութի առաքումները:

Ընդհանուր առմամբ, ըստ Դեղերի եվրոպական գործակալության (EMA) տվյալների, ասոցիացիայի տարածքում արձանագրվել է թրոմբոզի 22 դեպք AstraZeneca-ով երեք միլիոն պատվաստվածի մոտ: Գործակալությունն այս երևույթը չի կապում պատվաստանյութի օգտագործման հետ, սակայն հետևանքների հետաքննությունը շարունակվում է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում