ՄՄարիամ Մխիթարյան

Դիմակների հարցով կոռուպցիոն սկանդալ Գերմանիայի բունդեսթագում

Դիմակների հարցով կոռուպցիոն սկանդալ Գերմանիայի բունդեսթագում

Գերմանիայում իշխող դաշինքի երկու խորհրդարանական հրաժարական է տվել դիմակի հետ կապված կոռուպցիոն սկանդալի պատճառով՝ հայտնում է euronews-ը:

Քրիստոնեա-սոցիալական միությունից Գեորգ Նյուսլյայնը գլխավորել է մի ընկերություն, որը միջնորդել է պաշտպանական դիմակների մատակարարումը երկրի առողջապահության նախարարություն: Պարզվել է, որ մատակարարը պատգամավորի ընկերությանը վճարել է 600,000 եվրո միջնորդավճար:

Մյուս պատգամավորը՝ Նիկոլաս Լյոբելը, կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն կուսակցությունից է: Ըստ հետաքննության՝ նրա ընկերությունն էլ է իրականացրել նմանատիպ սխեմա, բայց վաստակել է ավելի քիչ ՝ 250 հազ. եվրո:

Երկու կողմերն արժանացել են իրենց գործընկերների խիստ քննադատությանը, որոնք հայտարարել են, թե ժողովրդի ներկայացուցիչները չեն կարող ճգնաժամն օգտագործել հարստանալու համար, երբ մեծ թվով գերմանացիներ ստեղծված իրավիճակի պատճառով կորցնում են իրենց եկամուտը:

Դիտորդների կարծիքով՝ սկանդալը կարող է բացասաբար ազդել իշխող բլոկի վարկանիշի վրա առաջիկա ընտրություններում, որոնց կոալիցիան ստիպված է մասնակցել առանց Անգելա Մերկելի:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում