ՄՄարի Կոստանյան

Էրդողանը Թուրքիային հեռացնում է ժողովրդավարության և կառավարման եվրոպական մոդելից. Ահմեդ Դավութօղլու

Էրդողանը Թուրքիային հեռացնում է ժողովրդավարության և կառավարման եվրոպական մոդելից. Ահմեդ Դավութօղլու

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխելով երկրի քաղաքականությունը, հեռացնում է երկիրը Եվրոպայից: Հունական Kathimerini թերթի հետ զրույցում այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր  «Ապագա» կուսակցության առաջնորդ Ահմեդ Դավութօղլուն՝ փոխանցում է Ermenihaber-ը:

«Ներկայիս դիրքորոշումը Թուրքիային հեռացնում է ժողովրդավարության և կառավարման եվրոպական մոդելից»,- նշել է Դավութօղլուն:

Վերջինս քննադատելով Թուրքիայում գործող նախագահական համակարգը՝ նշել է, որ այն բացասաբար է ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա՝ շեշտելով, որ անձնական շփումները գերադասվել են երկարաժամկետ ռազմավարություններից:

«Եթե Էրդողանի հարաբերությունները Պուտինի հետ լավ են, ապա Ռուսաստանի հետ նույնպես լավ են: Նույն իրավիճակն էր նաև Թրամփի դեպքում»,-նշել է Դավութօղլուն:

Դավութօղլուն Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2014-2016 թվականներին: 2019-ին դուրս է եկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից և հիմնել ընդդիմադիր «Ապագա» կուսակցությունը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում