ՄՄարիամ Մխիթարյան

Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը դատապարտել է հայ գերիներին չվերադարձնելու Բաքվի քաղաքականությունը

Կոնգրեսական Ֆրանկ Փալոնը դատապարտել է հայ գերիներին չվերադարձնելու Բաքվի քաղաքականությունը

ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ֆրանկ Փալոնը թվիթերյան իր էջում դատապարտել է Ադրբեջանին՝ հայ գերիներին չվերադարձնելու համար: Նա գրել  է. «Անցյալ տարվա հակամարտության ընթացքում Ադրբեջանը թույլ տվեց մարդու իրավունքների կոպիտ խախտումներ: Նրանք շարունակում են ձերբակալել հարյուրավոր հայերի՝ խախտելով միջազգային իրավունքը: Ես անձամբ խոսել եմ Բայդենի վարչակազմի հետ` այս խնդիրն անհապաղ լուծելու համար»:

Ամերիկյան The Wall Street Journal պարբերականն էլ հոդված է հրապարակել Հայաստանի ընտանիքների մասին, որոնք Ադրբեջանի հետ անցյալ տարվա պատերազմից հետո որոնում են իրենց անհայտ կորած որդիներին:

Կարմիր խաչի պաշտոնյաների և ռուս խաղաղապահների օգնությամբ նրանք փորձում են գտնել իրենց որդիների հետքերը: Հարյուրավոր ծնողներ պայքարում են պարզելու, թե ինչ է պատահել իրենց երեխաների հետ, որոնք, ըստ տեղեկությունների, գերի են ընկել 44-օրյա դաժան հակամարտության ժամանակ:

Ռազմական գործողությունների ավարտից գրեթե չորս ամիս հետո էլ նրանց ճակատագիրն առանցքային խնդիրներից մեկն է տարածաշրջանում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում