ԱԱրևիկ Աբելյան

«Թումո» տուփեր կստեղծվեն Սևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի մի շարք այլ համայնքներում

«Թումո» տուփեր կստեղծվեն Սևան քաղաքում և Գեղարքունիքի մարզի մի շարք այլ համայնքներում

Երեկ ընդունեցի «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին և կենտրոնի ներկայացուցիչներին։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: 

 

«Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրեցին «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի ընդլայնման ծրագիրը։
 
Հանդիպման հիմնական նպատակը «Թումո» կենտրոնի և 10-ից ավելի տուփերի տեղորոշման խնդրի կարգավորումն է: Տուփեր են նախատեսել բացել մարզի այն համայնքներում, որոնք իրենց աշխարհագրական դիրքով հասանելի կլինեն հարակից համայնքների դպրոցականների համար: Ակնկալում են փոխհամագործակցություն մի շարք այլ ուղղություններում։

 

Հավանություն տվեցի ներկայացված ծրագրի այն բաղադրիչին, որով նախատեսվում է «Թումո» կենտրոն և տուփեր տեղադրել` ելնելով բնակչության, սովորող աշակերտների և ուսանողների թվաքանակից, ճանապարհային հաղորդակցության հնարավորություններից և նպաստավոր այլ գործոններից։
 
Ուրախ եմ, որ ամիսներ առաջ կայացած մեր հանդիպումները, քննարկումներն ու համատեղ աշխատանքն արդեն տվել են իրենց դրական արդյունքները: Ես կարևորում եմ այն համայնքների ընտրությունը, որտեղ ուսուցումը հասանելի լինի նաև սահմանամերձ համայնքների դպրոցականների համար։
 
Կփորձենք նաև «Թումո» կենտրոնի և տուփերի ստեղծման որոշակի հարցերում ներգրավել բարերարներին։ Գեղարքունիքի մարզպետարանը և մարզի համայնքները պատրաստակամ են աջակցել ծրագրին, որպեսզի մարզի մնացած տուփերը ևս սեղմ ժամկետներում կառուցվեն ու կյանքի կոչվեն։

 

Ըստ Մարի Լու Փափազյանի՝ փոխհամաձայնությամբ ընտրված համայնքներից յուրաքանչյուրում, կախված սովորողների թվաքանակից, կտեղադրվի 2-3 «Թումո» տուփ։ Կենտրոնը և տուփերն ապահովվելու են ժամանակակից տեխնիկական միջոցներով և դասավանդող մասնագետ կադրերով:

 

Մարտի 5-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում գործում է Գավառի «Թումո» ստեղծարար կենտրոնի տուփը, ընթացքի մեջ է հերթական տուփի բացումը Սևան քաղաքում»։

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում