Բըրբանքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

Բըրբանքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը

ԱՄՆ Բըրբանք քաղաքի (Կալիֆոռնիա) քաղաքային խուրհուրդը միաձայն ճանաչել է Արցախը որպես անկախ Հանրապետություն և չեղարկել Բըրբանք-Հադրութ քաղաքների բարեկամության կարգավիճակը, քանի որ քաղաքն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Այս մասին հայտնում է Asbarez գործակալությունը՝ նշելով, որ ամերիկյան քաղաքի հայ համայնքը 2020 թվականի սեպտեմբերին վերսկսված պատերազմից հետո ամիսներ շարունակ աշխատանքներ է տարել Արցախի ճանաչման ուղղությամբ:

«Շնորհակալություն ենք հայտնում Բըրբանքի քաղաքային խորհրդին և  բնակիչներին՝ ինքնորոշման և ազատության համար պայքարում Արցախի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար»,- ասել է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի Բըրբանքի մասնաճյուղի նախագահ Սարգիս Սիմոնյանը:  

Վերջինս շնորհակալություն է հայտնել նաև կոնգրեսական Ադամ Շիֆին, սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և նահանգի այլ գործիչների:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում