ԱՄՆ 45-րդ նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը

ԱՄՆ  45-րդ նախագահ դարձավ Դոնալդ Թրամփը

Միացյալ Նահանգները և ամբողջ աշխարհը սպասում էր ԱՄՆ 45-րդ նախագահի ընտրության վերջնական արդյունքին: Վերջին ժամերին ընդամենը մի քանի նահանգ էր մնացել, որտեղից ստացված թվերը պետք է վճռեին, թե ով կդառնա Սպիտակ տան նոր տերը: Վերջին տվյալներով, այդ տան դռներին ընդհուպ մոտեցել էր հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը: Ընդ որում, նա իր դեմոկրատ մրցակից Հիլարի Քլինթոնից առաջ էր անցել անսպասելի մեծ անջրպետով: Իսկ Փենսիլվանիա նահանգում ստացած քվեները լրացրին ձայների այն նվազագույնը, որ անհրաժեշտ էր նախագահական ընտրություններում հաղթելու համար, և դեռ մի բան էլ ավելի:

Մենամարտն արդեն ավարտված է և այժմ նույն վերլուծաբանները սկսել են կարծիքներ հայտնել, թե ինչպիսին կլինի Թրամփի ներքին և, որ շատ ավելի կարևոր է, արտաքին քաղաքականությունը:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում