ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ում «Կանգնեցրե՛ք Էրդողանին» գրությունը՝ Անկարայում հետաքննության առիթ

ԱՄՆ-ում «Կանգնեցրե՛ք Էրդողանին» գրությունը՝ Անկարայում հետաքննության առիթ

Անկարայի հանրապետական դատախազությունը հետաքննություն է սկսել ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում տեղադրված գովազդային վահանակի վրա «Կանգնեցրե՛ք Էրդողանին» (Stop Erdoğan!) գրառման առթիվ՝ փոխանցում է Ermenihaber-ը:

Դատախազության տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասված է․

«ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգ որոշ փողոցներում տեղադրված գովազդային վահանակների վրա «STOP TRIPLED IN FEMICIDE ERDOGAN’S TURKEY, 5000 WOMEN +780 BABIES ARE POLITICAL PRISONERS IN TURKEY» բովանդակությամբ հայտարարությունները ֆինանսավորվել են Թուրքիայի «անձայնների» կողմից, իսկ դրանց կազմակերպման վերաբերյալ տեսանյութերը հրապարակվել են սոցիալական ցանցերում։ Այդ հրապարակումները ընդունելով որպես հաղորդում հանցագործության մասին՝ գովազդները հրապարակած և կազմակերպած անձանց դեմ հետաքննություն է սկսվել»։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում