ՄՄարի Կոստանյան

Արարատ Միրզոյանը դիմել է Վալենտինա Մատվիենկոյին՝ օգնել գերեվարված երկու կանանց ազատ արձակելու

Արարատ Միրզոյանը դիմել է Վալենտինա Մատվիենկոյին՝ օգնել գերեվարված երկու կանանց ազատ արձակելու

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույցի ժամանակ խնդրել է օգնել Ադրբեջանում գերության մեջ գտնվող երկու կանանց վերադարձի հարցում:

«Ես արդեն հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ`դիմելով նրան տվյալ կանանց վերադարձի հնարավորությունը դիտարկելու հարցով։ Դա հատկապես զգայուն է,  շատ մտահոգիչ է, երբ խոսքը վերաբերում է կանանց: Հուսով եմ, որ ադրբեջանական կողմը կարձագանքի այդ խնդրանքին»,- նշել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում