ՄՄարի Կոստանյան

ԱՄՆ-ը ծնկի կիջնի Իրանի ժողովրդի առջև. Հասան Ռոհանի

ԱՄՆ-ը ծնկի կիջնի Իրանի ժողովրդի առջև. Հասան Ռոհանի

Միացյալ Նահանգները ծնկի կիջնի Իրանի ժողովրդի առաջ և ստիպված կլինի չեղարկել ճնշող պատժամիջոցները: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին՝ փոխանցում է Mehr գործակալությունը:

Ռոհանիի հավաստմամբ՝ 2015-ի միջուկային գործարքն այնքան հզոր էր, որ ամբողջ աշխարհն էր փորձում կոտրել դրա մեջքը: Այս պարագայում Թրամփն էլ իրականացրեց հրեական պետության և տարածաշրջանի հակառակորդ որոշ երկրների քաղաքականությունը՝  2018-ին դուրս գալով համաձայնագրից:

Ռոհանիի խոսքով՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմը չորս անգամ հայտարարել է, որ Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումները սխալ են և անարդյունավետ: Ըստ Իրանի ղեկավարի՝ սա մեծ ձեռքբերում է: Նրանք, ովքեր Իրանի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառում, լիովին գիտակցում են, որ պատժամիջոցներն ու ճնշումները ոչ մի արդյունք չեն տվել:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում