ՄՄարի Կոստանյան

Սիրիական պատերազմի հետևանքով դեռևս անհետ կորած են տասնյակ հազարավոր մարդիկ

Սիրիական պատերազմի հետևանքով  դեռևս անհետ կորած են տասնյակ հազարավոր մարդիկ

Սիրիայի տասնամյա քաղաքացիական պատերազմի ժամանակ կամայական կալանավորված տասնյակ հազարավոր քաղաքացիներ դեռևս անհետ կորած են համարվում: Այս մասին հայտարարվել է ՄԱԿ-ի հետաքննության արդյունքում՝ փոխանցում է BBC-ն:

Հազարավոր մարդիկ էլ կտտանքների են ենթարկվել կամ սպանվել բանտերում: Տվյալները հրապարակվել են նոր զեկույցում, որն արվել է պատերազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցանքի գործով հետաքննություն անցկացնելու նպատակով:

Տուժածներն ու ականատեսներն այդ ամենը նկարագրում են որպես «աներևակայելի տառապանք», որի ժամանակ գրանցվել են նաև 11-ամյա աղջիկների ու տղաների նկատմամբ սեռական բռնությունների դեպքեր:

Զեկույցում նշվում է, որ դա «համազգային տրավմա» է:

2011-ից մեկնարկած սիրիական պատերազմը խլել է առնվազն 380 հազար մարդու կյանք: Հակամարտության պատճառով տներից հեռացել է Սիրիայի բնակչության կեսը, այդ թվում՝ մոտ 6 միլիոն մարդ փախստական է դարձել ու լքել հայրենիքը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում