ՄՄարիամ Մխիթարյան

Զելենսկու կուսակցությունը զրկվեց պետական ֆինանսավորումից

Զելենսկու կուսակցությունը զրկվեց պետական ֆինանսավորումից

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցությունը զրկվել է պետական ​​ֆինանսավորումից` Ազգային հակակոռուպցիոն գործակալության հայտնաբերած խախտումների պատճառով՝ հայտնում է ТАСС-ը:

Գործակալության տվյալով՝ քրեական հանցագործությունների նշաններ են հայտնաբերվել «Ուկրաինացի ազգայնականների համագումար», «Ուկրաինական հեռանկար» և «Ժողովրդի ծառա» քաղաքական կուսակցությունների հաշվետվություններում: Համապատասխան նյութերն ուղարկվել են ազգային ոստիկանություն:

2020-ի նոյեմբերին, հաշվետվությունների մեջ խախտումների պատճառով, Ազգային հակակոռուպցիոն գործակալությունը պետական ​​ֆինանսավորումից զրկեց Յուլիա Տիմոշենկոյի խորհրդարանական «Բատկիվշչինա», իսկ 2021-ի հունվարին՝ «Գոլոս» կուսակցություններին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում