ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ զինծառայողները՝ հաքերների թիրախում

ԱՄՆ զինծառայողները՝ հաքերների թիրախում

ԱՄՆ գաղտնի ծառայությունը փնտրում է ռուս հաքերին, որը գողացել է Պատվո շքանշանով պարգևատրված 22 ամերիկացի զինվորականների անձնական տվյալները՝ հայտնում է Daily Beast-ը ՝ վկայակոչելով ԱՄՆ գաղտնի ծառայության հայտարարությունը:

Ինչպես նշում է թերթը՝ տվյալները գողացել են ԱՄՆ պաշտպանության նախարարությանը ենթակա մանրածախ խանութների ցանցի միջոցով բարձրորակ ապրանքներ ձեռք բերելու համար: Հաղորդվում է, որ կիբեռհարձակման արդյունքում հարձակվողը ձեռք է բերել մոտ 55,000 ԱՄՆ դոլարի ապրանք: Ըստ ամերիկյան գաղտնի ծառայության՝ գնված ապրանքները նախ ուղարկվել են ԱՄՆ 20 տարբեր հասցեներ, հետո՝ Ռուսաստան:

Նշվում է, որ հաքերը միջնորդների օգնությամբ է ծանրոցները հասցրել Միացյալ Նահանգների և Ռուսաստանի տարբեր հասցեներ:

ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովի տվյալներով՝ ամերիկացի զինծառայողները 76%--ով ավելի հաճախ են կիբեռհարձակումների զոհ դառնում, քան քաղաքացիական անձինք: Անցյալ տարի հանձնաժողովը զինծառայողների անձնական տվյալների գողության մասին ստացել է ավելի քան 50,000 բողոք:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում