ՄՄարի Կոստանյան

Զանգվածային փախուստ Հայիթիի բանտից. կան բազմաթիվ զոհեր

Զանգվածային փախուստ Հայիթիի բանտից. կան բազմաթիվ զոհեր

Հայիթիի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող կալանավայրից փախուստի է դիմել ավելի քան 400 բանտարկյալ: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Իշխանությունների հավաստմամբ՝ զանգվածային փախուստի հետևանքով մահացել է 25 մարդ, այդ թվում՝ կալանավայրի ղեկավարը և պատահական անցորդներ, որոնք դժբախտաբար եղել են այդ տարածքում:

Փախուստի դիմած բանտարկյալների շարքում է եղել հանցավոր պարագլուխներից  մեկը, որը բանտից դուրս գալուց ժամեր անց սպանվել է:

Զանգվածային փախուստի մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ականատեսների պնդմամբ՝ կրակոցներ են հնչել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում