ՄՄարի Կոստանյան

Իրանը 24 ժամում կարող է ուրանը հարստացնել մինչև 60 տոկոս

Իրանը 24 ժամում կարող է ուրանը հարստացնել մինչև 60 տոկոս

Եթե օրենքը  թույլ տա, ապա Իրանը հնարավորություն ունի 24 ժամվա ընթացքում ուրանը հարստացնել մինչև 60 տոկոս: Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Աքբար Սալեհին՝ փոխանցում է իրանական Mehr գործակալությունը:

Նա նշել է, որ Իրանը չի փոխի միջուկային ծրագրի վերաբերյալ իր դիրքորոշումը և կարող է նախաձեռնել ուրանի հարստացում մինչև 60 տոկոս՝ երկրի ներքին կարիքները հոգալու համար:

2018-ի մայիսին միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց և Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելուց հետո պաշտոնական Թեհրանը սկսել էր հինգ փուլով դադարեցնել համաձայնագրով սահմանված իր պարտավորությունների կատարումը: Իսկ վերջերս Իրանը կամավոր վերջնականապես կասեցրել է իր պարտավորությունների իրականացումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում