ՄՄարի Կոստանյան

Շվեյցարիայում պատվաստումներից հետո գրանցվել է մահվան 16 դեպք

Շվեյցարիայում պատվաստումներից հետո գրանցվել է մահվան 16 դեպք

Շվեյցարիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումներից հետո մահացել է առնվազն 16 մարդ՝ փոխանցում է РИА Новости-ն:

Ուսումնասիրվել է պատվաստումներից հետո ենթադրյալ բացասական հետևանքների 364 դեպք, որոնցից 199-ը կապված են Pfizer պատվաստանյութի, 154-ը՝ Moderna-ի հետ: Դրանցից 95-ը լուրջ բացասական հետևանքներ  են ունեցել, այդ թվում՝ գրանցվել է 4 անաֆիլակտիկ շոկ և 16 մահ:

Նշվում է, որ մահերը գրանցվել են պատվաստումներից հետո տարբեր ժամանակահատվածներում:

Շվեյցարիայում համընդհանուր պատվաստումները սկսվել են տարեվերջին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում