ՄՄարիամ Մխիթարյան

Լուսանկարների առաջին հավաքածուն Մարս մոլորակից

Լուսանկարների առաջին հավաքածուն Մարս մոլորակից

Մարսի վրա «Փերսևերանս» մարսագնացի վայրէջքից մեկ շաբաթ հետո ՆԱՍԱ-ի գիտնականները ցուցադրել են Կարմիր մոլորակի տպավորիչ համայնապատկերը:

Ստացված 142 լուսանկարից բաղկացած հավաքածուում բացահայտվում են նոր վայրեր Ջեզերո խառնարանի և հնագույն գետի դելտայի շրջակայքից: Մարսից ստացված լուսանկարներն արվել են երկու տեսախցիկով համակարգից, և ստացված պատկերների հստակությունը ցնցել է ՆԱՍԱ-ի թիմին՝ տեղեկացնում է euronews-ը:

«Փերսևերանսը» Մարս են ուղարկել կյանքի հետքեր որոնելու: Հաջորդ երկու տարվա ընթացքում մարսագնացը կուսումնասիրի ցամաքած գետի դելտան և կհորատի ժայռերը, որոնք կարող են ապացուցել Կարմիր մոլորակի վրա կյանքի գոյությունը 3-4 միլիարդ տարի առաջ: Հողի նմուշները Երկիր կուղարկվեն տասը տարի հետո:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում