Արյունոտ Հելոուին. ԱՄՆ-ում սպանվել է 17 մարդ

Արյունոտ Հելոուին. ԱՄՆ-ում սպանվել է 17 մարդ

Ինչպես ամեն տարի, այս անգամ էլ հելոուինի տոնի ժամանակ հնարավոր չի եղել խուսափել դժբախտ դեպքերից: Հանցավոր տարրերի համար փառատոնի հանդերձանքն ու դիմակները լավ հնարավորություն են իրական մտադրությունը քողարկելու համար: Տեխասի Դենվեր քաղաքում թեմատիկ երեկույթի ժամանակ Ֆրեդի Կրյուգերի սարսափ ֆիլմերի հերոսներից մեկի հագուստով տղամարդը կրակել է հավաքվածների վրա, վիրավորել է մի քանի մարդու, մեկի վիճակը ծանր է: Հելոուինի օրերին Չիկագոյում զենքի կիրառման դեպքերը հաճախակի են դարձել: Ոստիկանության տվյալով, շաբաթ-կիրակի սպանվել է 17 մարդ, 40-ը վիրավորվել է: Այնուամենայնիվ, այդ միջադեպերը չեն խանգարել տոնի անցկացմանը, որն ամեն տարի ընդգրկում է նոր երկրներ: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում