ՄՄարի Կոստանյան

Անկարան հայտարարել է, որ Հունաստանի օդուժը հետապնդում է իր հետախուզական նավը

Անկարան հայտարարել է, որ Հունաստանի օդուժը հետապնդում է իր հետախուզական նավը

Պաշտոնական Անկարան բողոքում է, որ Հունաստանի օդուժի չորս F-16 կործանիչներ հետապնդում են թուրքական նավը: Greek City Times պարբերականը նշում է, որ թուրքական նավը անօրինական հետախուզական գործունեություն է ծավալել Էգեյան ծովում: 

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ հունական կողմը հետապնդում է թուրքական նավը՝ ընդգծելով, որ Թուրքիան իր օրենքներն ունի, և, ելնելով այդ օրենքներից, թուրքական կողմն այդ համատեքստում համարժեք քայլերի է դիմել:

Պաշտոնական Աթենքը հերքում է իր հասցեին հնչեցրած Թուրքիայի մեղադրանքները:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում