Ամերիկյան Ֆերգյուսոնում չեն դադարում ժողովրդական բողոքի ցույցերը

Ամերիկյան Ֆերգյուսոնում չեն դադարում ժողովրդական բողոքի ցույցերը

Միսսուրիի դատարանի որոշումը, որն արդարացնում էր ոստիկան Դարեն Վիլսոնի գործողությունները, կրկին բորբոքել է կրքերը Ֆերգյուսոնում: Ոստիկանության սպան մեղադրվում էր 18-ամյա սևամորթին սպանելու համար:

Ավելի ուշ տված հարցազրույցում ոստիկանը հայտարարել էր, որ ոչնչի համար չի ափսոսում, քանի որ կատարել է իր պարտքը: Մինչդեռ ռասսայական անարդարության դեմ բողոքի ալիքն արդեն տարածվել է գրեթե ամբողջ երկրում:

50 նահանգներից 35-ում տեղի են ունեցել ցույցեր՝ ի աջակցություն Ֆերգյուսոնի բնակիչների պահանջի: Ոստիկանության սպային արդարացնող որոշման դեմ են արտահայտվել նաև ամերիկյան կինոյի և հեռուստատեսության հայտնի դեմքեր: Բողոքի խոշոր ակցիաներ են տեղի ունեցել Նյու Յորքում, Բոստոնում, Կալիֆորնիայի Օքլենդ, Լոս Անջելես և Սան Ֆրանցիսկո քաղաքներում:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում