ՄՄարի Կոստանյան

Իտալիայի ափերին ջրասույզ է եղել փախստականներ փոխադրող նավ

Իտալիայի ափերին ջրասույզ է եղել փախստականներ փոխադրող նավ

Այսօր Միջերկրական ծովում՝ Իտալիայի Լամպեդուզա կղզու ափերին նավաբեկության է ենթարկվել գաղթականների փոխադրող նավը: Իտալիայի անվտանգության ծառայության աշխատակիցները որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում անհետ կորածներին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է Al Arabiya-ն:

Պարբերականը նշում է, որ նավը շրջվել է այն ժամանակ, երբ անվտանգության աշխատակիցները Սիցիլիայի, Թունիսի և Լիբիայի մոտ գտնվող կղզու մոտ փորձել են փախստականներին տեղափոխել իրենց նավակներ:

Հաջողվել է փրկել 40 մարդու: Փրկվածները հայտնել են, որ 5 հոգի անհետ կորել են:

Որոնողական աշխատանքներն իրականացվում են նաև օդից:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում