ՄՄարի Կոստանյան

Թուրքիայում քրդամետ ինը պատգամավորներ, այդ թվում՝ Կարո Փայլանը, կզրկվեն անձեռնմխելիությունից

Թուրքիայում քրդամետ ինը պատգամավորներ, այդ թվում՝ Կարո Փայլանը, կզրկվեն անձեռնմխելիությունից

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական ​​կուսակցության ինը պատգամավորի, այդ թվում` կուսակցության համանախագահ Փերվին Բուլդանի դեմ, որի նկատմամբ մեղադրանք է ներկայացվել է 2014-ի ցույցերում իր դերակատարման համար՝ փոխանցում է Ahval-ը:

Կուսակցության անդամներ Ֆաթմա Քուրթուլանը, Կարո Փայլանը, Հյուդա Քայան, Մերալ Դանիս Բեստասը, Հակկի Սարուխան Օլուկը, Սերպիլ Քեմալբայը, Սեզայ Թեմելին, Պերո Դունդարը և Փերվին Բուլդանը կարող են պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելու ընթացակարգի ավարտից հետո առերեսվել դատական ​​գործընթացին:

Պատգամավորներին դատարանի առջև կանգնեցնելու համար խորհրդարանը պետք է քվեարկի այն հայտերի հարցով, որոնք պետք է ընդունի և մշակի Թուրքիայի արդարադատության նախարարությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում