Ռուսաստանի առողջապահության նախարարությունը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսական «ԿովիՎակ» երրորդ պատվաստանյութը, որը ստեղծվել է Չումակովի անվան գիտական կենտրոնում: Այս մասին տեղեկացրել է ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը՝ փոխանցում է РИА Новости-ն:
Նրա խոսքով՝ պատվաստանյութի առաջին 120 հազար չափաբաժինը մարտի կեսերին կտրամադրվի քաղաքացիներին: Պատվաստանյութ արտադրողը մտադիր է դուրս գալ նաև միջազգային շուկա:










