ՆՆարեկ Սահակյան

ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամ Բայդենի վարչակազմին կոչ է անում կանգնել Արցախի և Հայաստանի կողքին

ԱՄՆ Կոնգրեսի 100 անդամ Բայդենի վարչակազմին կոչ է անում կանգնել Արցախի և Հայաստանի կողքին

ԱՄՆ Կոնգրեսի հարյուր անդամ կոչ է անում Ջո Բայդենի վարչակազմին կոնկրետ քայլեր ձեռնարկել Արցախի գոյատևման և Հայաստանի անվտանգության համար։ Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով ԱՄՆ-ի հայ դատի հանձնախմբին:

ԱՄՆ պետքարտուղարին և Պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է անցած տարի աշնանը՝ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով։ Կոնգրեսականներն առաջարկվում է շտապ գործողություններ ԱՄՆ-ի կողմից։

Նրանք կոչ են անում Բայդենի վարչակազմին օգնել Արցախի ժողովրդին՝ իր համայնքները վերականգնելու համար, մասնակցել Արցախի ինքնորոշման իրավունքի վրա հիմնված տարածաշրջանային կայուն կարգավորման որոնումներին, ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և դերը, որպես այդ հակամարտության կարգավորման օրինական բանակցային կողմ, առանցքային դեր ունենալ հայ գերիների անհապաղ ազատ արձակումն ապահովելու գործում, աջակցել Հայաստանի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տեղահանված հայերին, ինչպես նաև Ջո Բայդենին կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում