Սյունիքի ժայռապատկերները կարող են ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

Սյունիքի ժայռապատկերները կարող են ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում

Հայաստանն աշխարհին կներկայանա նախապատմական շրջանի ժայռապատկերային մշակույթով։ Այժմ բոլոր հիմքերը կան Սյունիքի ժայռապատկերները ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու համար։ 
Սիսիանի գեղարվեստի դպրոցում կազմակերպված «Պատկերներ հավերժության համար. հայկական բարձրավանդակի ժայռապատկերները» խորագրով ցուցահանդեսին ներկայացված են Սյունիքի բարձրավանդակի՝ ծովի մակերևույթից 2950-3200 մ բարձրություններում հայտնաբերված ժայռապատկերները:
Դրանք 3 տարի շարունակ հայ և գերմանացի հնագետների ուսումասիրության առանցքում էին։  Արշավախումբն ուսումնասիրել է Նազելի հրաբխի և Սեպասար լեռան միջև ընկած տարածքները։ Ընդհանուր առմամբ քարտեզագրվել և փաստագրվել է 2.5 քմ կիլոմետր տարածք։ Հայտնաբերվել է 10 000 ժայռապատկեր պարունակող 3 000 քարաբեկոր:
Փորագրությունների թվագրությունը հասնում է մինչև նեոլիթյան ժամանակաշրջան։  Հայկական ժայռարվեստը ճանաչելի դարձնելու նպատակով այս ցուցահանդեսը 2013-ին ներկայացվել է Բեռլինում՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության նախասրահում։
Առաջիկայում այն կցուցադրվի նաև Երևանում։ Հնագետներին ևս 2 տարվա ծանր աշխատանք է սպասվում կուտակված նյութը հրատարակության պատրաստելու համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում