ՄՄարիամ Մխիթարյան

Բայդենը չի հրաժարվում «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ պատժամիջոցներից

Բայդենը չի հրաժարվում «Հյուսիսային հոսք-2»-ի նկատմամբ պատժամիջոցներից

Ռուսաստանից Գերմանիա կառուցվող «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը դադարեցնելու Դոնալդ Թրամփի ծրագրից կարծես թե չի հրաժարվում նաև նախագահ Ջո Բայդենը: Պատժամիջոցներ այդ նախագծի  նկատմամբ կիրականացվեն, բայց մի փոքր տարբերությամբ՝ հայտնում է Bloomberg-ը:

Այս անգամ ԱՄՆ-ը գերմանական ընկերություններին չի ներառի պատժամիջոցների նոր ցուցակում: Այնտեղ նշվել են Ռուսաստանի հետ կապված փոքր թվով կազմակերպությունների անուններ: Ըստ «Բլումբերգ» գործակալության՝ Ջո Բայդենի վարչակազմը այսպես ձգտում է կասեցնել ծրագրի իրականացումը՝ միաժամանակ խուսափելով եվրոպական դաշնակցի հետ առճակատումից:

«Հյուսիսային հոսք 2»-ը նախատեսում է կառուցել տարեկան 55 միլիարդ խորանարդ մետր գազի ընդհանուր տարողությամբ գազատարի երկու ուղղություն` Բալթիկ ծովի միջով Ռուսաստան դեպի Գերմանիա: Ծրագրի ակտիվ հակառակորդներից է Միացյալ Նահանգները, որը ցանկանում է ԵՄ առաքել իր հեղուկացված բնական գազը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում