ՄՄարիամ Մխիթարյան

Ավստրիացի գիտնականների հուսադրող հայտարարությունը կորոնավիրուսի վերաբերյալ

Ավստրիացի գիտնականների հուսադրող հայտարարությունը կորոնավիրուսի վերաբերյալ

Նրանք, ովքեր ունեցել են կորոնավիրուս, պաշտպանված են COVID-19-ից: Նման քաջալերող եզրակացության են հանգել Ինսբրուկի բժշկական համալսարանի հետազոտողները՝ տեղեկացնում է euronews-ը:

Ապրիլին և նոյեմբերին Ավստրիայի լեռնադահուկային հանգստավայր Իշգլիի՝ Եվրոպայում վարակի էպիկենտրոններից մեկի բնակիչներին հետազոտելուց հետո գիտնականները հայտարարել են, որ ութ ամիս անց մարդկանց մեծ մասը դեռևս պաշտպանված կլինի վիրուսից:

Ձեռք բերված տվյալների հիման վրա գիտնականների թիմը ենթադրում է, որ վիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի ձևավորումն ու նախկին կյանքին վերադառնալը այնքան էլ հեռավոր ապագայի հարց չէ, ինչպես պնդում են հոռետեսները:

Իսկ դրա համար նրանք, այնուամենայնիվ, կարևորում են որոշակի դեպքերում սոցիալական հեռավորության պահպանումը և բնակչության 40-50%-ի պատվաստումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում