Նյու Յորքի փողոցներից մեկն անվանակոչվել է Սերգեյ Դովլաթովի անունով

Նյու Յորքի փողոցներից մեկն անվանակոչվել է Սերգեյ Դովլաթովի անունով

Նախօրեին Նյու Յորքի Քվինս թաղամասի փողոցներից մեկն անվանակոչվել է Սերգեյ Դովլաթովի անվամբ: Նրա ապրած բնակարանին մերձակա փողոցը հայկական ծագումով հռչակավոր գրողի անվամբ կոչելու նախաձեռնությունը քաղաքապետարանը հաստատել էր դեռեւս հունիսին:    Արարողությանը ներկա են եղել քաղաքապետարանի պաշտոնյաներ, բացումն իրականացրել է Դովլաթովի այրին` Ելենա Դովլաթովան:

Մեծանուն գրողը իր կյանքի մի մասն ապրել է Խորհրդային Միությունում, ապա փոխադրվել Միացյալ Նահանգներ: Իր որոշ պատմվածքներում եւ ինքնակենսագրական «Մերոնք» վիպակում Սերգեյ Դովլաթովը խոսել է իր հայկական արմատների մասին:

Նրան հետապնդում էին, աշխատանքից հեռացրեցին, գործերը չէին տպում: Բայց նա կասկած չուներ, որ իր գրականության ժամանակը դեռ կգա: Երկար քաշքշուկներից հետո 1978-ին թույլատրեցին հեռանալ Խորհրդային Միությունից:

Ընկերների օգնությամբ Դովլաթովները փոխադրվեցին Քվինս թաղամաս՝ Նյու-Յորքի այն մասերից մեկը, որ ժողովրդագրական պատկերով առանձնապես Խորհրդային միությունից չէր տարբերվում:
Փողոցում հաճախ կլսեիր ռուսերեն, հայերեն, վրացերեն կամ միջինասիական լեզուներ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում