ԱԱննա Ավետիսյան

Մանկապարտեզից ջեռուցման կաթսաներ գողացած անձինք ձերբակալվել են

Մանկապարտեզից ջեռուցման կաթսաներ գողացած անձինք ձերբակալվել են

Փետրվարի 16-ին, ժամը 2.30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ դիմակավորված երկու տղամարդ՝ լապտերները ձեռքին, Արտաշատի մանկապարտեզներից մեկից կաթսաներ են հանում. հավանաբար, գողություն է կատարվում։

Անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաղորդումից րոպեներ անց մանկապարտեզի մոտից կասկածյալները բերման են ենթարկվել ոստիկանության Արտաշատի բաժին։ Նրանցից մեկը Սևան քաղաքի բնակիչ է՝ 35 տարեկան է, մյուսը՝ Երևանի բնակիչ՝ 27 տարեկան։ Երկուսն էլ նախկինում դատապարտվել էին։

Պարզվել է՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել էին մանկապարտեզի կաթսայատան դուռը, ապամոնտաժել ջեռուցման չորս կաթսա, բայց գործն ավարտին հասցնել չէին կարողացել, ոստիկանները բռնել էին։ Բերման ենթարկված տղամարդիկ ձերբակալվել են։ Հարուցվել է քրեական գործ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում