ՄՄարիամ Մխիթարյան

Կորոնավիրուսից մահվան և վարակի դեպքերը նվազել են

Կորոնավիրուսից մահվան և վարակի դեպքերը նվազել են

Շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահվան դեպքերը զգալիորեն նվազել են՝ հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Անցյալ շաբաթ հաղորդվել է մահվան 81,000 նոր դեպքերի մասին, ինչը նախորդող շաբաթվա համեմատ 10 տոկոսով պակաս է»,- ասվում է ԱՀԿ կայքում:

Բացի դրանից՝ անցած շաբաթ COVID-19-ով հիվանդացել է 16 %-ով քիչ մարդ, քան նախորդ շաբաթ՝ մոտ 2,7 մլն քաղաքացի:

Միևնույն ժամանակ, ըստ կազմակերպության, մտահոգիչ են հիվանդության բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական տարբերակները, որոնք շարունակում են տարածվել: ԱՀԿ-ի տվյալով բրիտանական շտամն արդեն հայտնաբերվել է 94 երկրում, հարավաֆրիկյանը՝ 46-ում, բրազիլականը ՝ 21-ում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում