ՄՄարի Կոստանյան

Քրիստոնեական ժառանգությունը վտանգված է, իսկ ՄԱԿ-ը լուռ հետևում է. News Week

Քրիստոնեական ժառանգությունը վտանգված է, իսկ ՄԱԿ-ը լուռ հետևում է. News Week

Հայաստանի ողջ պատմության ընթացքում թագավորություններ եկել ու անցել են, սակայն հայկական ավանդույթներն ու մշակույթը մնացել են աննվաճ՝ իր գոյությունը պահպանելով նույնիսկ սարսափելի Հայոց ցեղասպանության ժամանակ: Քրիստոնեական մշակութային ժառանգության մասին հոդված է հրապարակել News Week-ը:

Որպես հին աշխարհի ժառանգ և 4-րդ դարում քրիստոնեությունն առաջինն ընդունելուց հետո նաև որպես քրիստոնեության բաստիոն՝ Հայաստանն անչափելի արժեքների հարուստ ժառանգության օրրան է, որը մեր առաջ պատուհան է բացում դեպի մարդկության քաղաքակրթության պատմություն:

Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի զինված հարձակումից և տարածքների զավթումից հետո Հայաստանը ստիպված է եղել զիջել հայկական պատմական հողերը: Ադրբեջանական կողմը պատերազմական հանցագործություններ է իրականացրել և ուժի կիրառմամբ տեղահան է արել 100 հազար խաղաղ բնակչի: Քրիստոնեության համաշխարհային հնագույն հուշարձաններին էլ ոչնչացման իրական վտանգ է սպառնում:

Այս պարագայում, երբ հայերն ու ամբողջ աշխարհի քրիստոնյաները փորձում են համաշխարհային ղեկավարներ փնտրել՝ պահպանելու վաղ քրիստոնեության պատմության ողջ մնացած էջը, ՄԱԿ-ը բացակայում է:

Ադրբեջանի՝ այս տարածքները նվաճելուց հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունը դեռևս չի այցելել տարածաշրջան: Նույնիսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար մուտքի բացակայությունն անհանդուրժելի է:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայտարարել է, որ Ադրբեջանն անդադար մերժում է իր մուտքի դիմումները, ինչը մտահոգիչ ազդակ է, որ մշակութային ժառանգությունը վտանգված է:

Ադրբեջանի բռնապետական կառավարության կողմից պարբերաբար կիրառվող «Հանդուրժողականության երկիր» առասպելի նպատակը միջազգային հանրությանը` ինստիտուցիոնալ կերպով հայերին ապամարդկայնացումից շեղելն է` հայկական ժառանգությունը ոչնչացնելու համար:

Տարածաշրջանի հայերը վատագույնից են սարսափում միջազգային հանրության լռության ու անգործության պատճառով:

Պարբերականը նշում է 2000-ի սկզբներին Ադրբեջանի կողմից պատմական Նախիջևանում հայկական քրիստոնեական մշակութային 28 հազար հուշարձանների ոչնչացման մասին: Հուշարձանների ոչնչացման ընթացքում և հետո էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ն դատապարտող ոչ մի խոսք չի ասել:

Պարբերականը հիշատակում է վտանգված Դադիվանքի, Շուշիում գտնվող Ղազանչեցոց եկեղեցու և հայկական պատմամշակութային բազմաթիվ հուշարձանների մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում