Հոկտեմբերի 24-ը Միավորված Ազգերի Կազմակերպության օրն է

Հոկտեմբերի 24-ը Միավորված Ազգերի Կազմակերպության օրն է

Տոնը նշվում է 1947 թվականի հոկտեմբերի 24-ից և նվիրված է 1945 թվականին ՄԱԿ-ի Կանոնադրության ուժի մեջ մտնելուն: «Միավորված Ազգեր» անվանումը առաջարկել է ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը, այն առաջին անգամ գործածվել է 1942 թվականին: ՄԱԿ-ի հիմնական կառույցներն են Գլխավոր Ասամբլեան, Անվտանգության Խորհուրդը, Տնտեսական և սոցիալական խորհուրդը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: ՄԱԿ-ի առաջին գլխավոր քարտուղարը նորվեգացի Տրյուգվե Լին էր, ներկայումս կառույցը ղեկավարում է կորեացի Պան Կի Մունը, իսկ հունվարի 1-ից գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի պորտուգալացի Անտոնիո Գուտերեշը:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում