ՄՄարիա Գաբրիելյան

Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների աչալուրջ ծառայության շնորհիվ ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել:

Փետրվարի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները շրջայցի ժամանակ ստուգել են Ձորագետ գյուղի 28-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան։

Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ փետրվարի 7-ին Դսեղ գյուղի հարակից անտառից բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ։

Վառելափայտով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Նյութերը, ըստ ենթակայության, ուղարկվել են ոստիկանության Թումանյանի բաժին։ Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում