ՄՄարի Կոստանյան

Իրաքում PKK-ի դեմ մեկնարկած ռազմագործողության ընթացքում 9 թուրք զինծառայող է սպանվել

Իրաքում PKK-ի դեմ մեկնարկած ռազմագործողության ընթացքում 9 թուրք զինծառայող է սպանվել

Փետրվարի 10-ին Թուրքիայի զինուժի կողմից Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) դեմ Իրաքյան Քրդստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարա շրջանում մեկնարկած «Արծվի մագիլ 2» (Pençe-Kartal-2) ռազմագործողությունները շարունակվում են՝ փոխանցում է Ermenihaber-ը:

Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ քուրդ զինյալների հետ բախումների ընթացքում գործողության առաջին օրը 2 թուրք զինվորական է սպանվել, ևս 4-ը վիրավորվել են: Ավելի ուշ պարզ դարձավ, որ հոսպիտալացված զինվորականներից մեկը՝ կապիտան Էրթուղ Գյուլերը, մահացել է:   

Սպանված թուրք զինծառայողներն էին՝ ենթասպա Հարուն Թուրհանը և կապիտան Բուրաք Ջոշքունը։ 

Քրդական ANF News լրատվական կայքի փոխանցմամբ՝ հիշյալ գործողության ընթացքում Թուրքիայի զինուժն ավելի շատ սպանվածներ և վիրավորներ ունի, քան հրապարակում է: Ըստ քրդական կայքի տվյալների՝ սպանված թուրք զինծառայողների թիվը 9-ն է:

Նշենք, որ ռազմագործողության նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում