Ճապոնիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Ճապոնիայում կրկին երկրաշարժ է գրանցվել

Ստորգետնյա 2-րդ՝ 5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցում է գրանցվել Ճապոնիայի Տոտորի նահանգում: Սեյսմոլոգների տվյալներով՝ ցունամիի վտանգ չկա, թեև առաջին ցնցումից հետո բնակիչներին խորհուրդ էր տրվել չմոտենալ ծովափին: Երկրաշարժի առաջին հարվածն ավելի հզոր էր եղել՝ 6.6 մագնիտուդ: Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա: Ճապոնական յոթ բալանոց սանդղակով՝ ցնցումների առավելագույն ուժգնությունը եղել է 6 բալ: Ականատեսների խոսքով, մարդիկ հազիվ են կարողացել մնալ ոտքի վրա: Անվտանգության նպատակով շատ տեղերում արագընթաց գնացքների աշխատանքը դադարեցվել է: Դադարեցվել է նաև մոտ 40 հազար տան էներգամատակարարում: Պրեֆեկտում գործող ատոմակայանը չի տուժել: Զոհեր չկան: Առայժմ հաղորդվում է մի քանի տուժածների և քանդված տների մասին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում