ՄՄարիամ Մխիթարյան

Ծառայություններից դժգոհությունը՝ հանցագործության դրդապատճառ

Ծառայություններից դժգոհությունը՝ հանցագործության դրդապատճառ

ԱՄՆ Մինեսոտա նահանգի Բուֆալո քաղաքում տղամարդը սկսել է կրակել Allina Health կլինիկայում, ինչի հետևանքով հինգ մարդ վիրավորվել է: CNN-ը հայտնում է, որ վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում: Առայժմ հայտնի չէ՝ նա կլինիկայի աշխատո՞ղ էր, թե՞ հիվանդ:

Տուժածներից մեկը դուրս է գրվել հիվանդանոցից, մյուս երեքը, ըստ բժիշկների, գտնվում են ծանր վիճակում:

Բուֆալոյի ոստիկանության պետը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ զինված անձը տեղի 67-ամյա բնակիչ է և գտնվում է կալանքի տակ: Հանցագործության դրդապատճառները դեռ անհայտ են: Ըստ վարկածներից մեկի, նա դժգոհ է եղել կլինիկայի մատուցած ծառայություններից: 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում