Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ներում է շնորհել 3840 բանտարկյալի՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը:
Իրանի Սահմանադրության 110-րդ հոդվածն Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին իրավունք է տվել ներում շնորհել բանտարկյալներին կամ նվազեցնել պատժաչափը:










