ՄՄարի Կոստանյան

Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 24.2 հազար պայթյունավտանգ առարկա

Արցախում հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 24.2 հազար պայթյունավտանգ առարկա

Ռուսաստանի ՊՆ ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են Արցախի Մարտունու շրջանի ականազերծման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ կայքից:

Բնակավայրերը չպայթած զինամթերքից և պայթյունավտանգ առարկաներից վնասազերծելու աշխատանքներին ռուս խաղաղապահները կիրառում են Уран-6 բազմաֆունկցիոնալ ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ապահովել զինծառայողների անվտանգությունը պայթյունավտանգ աշխատանքներ կատարելիս և պահպանել տարածքի մաքրման բարձր տեմպը ցանկացած եղանակի պայմաններում:

2020-ի նոյեմբերի 23-ից սկսած՝ գործողությունների ընթացքում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումները չպայթած զինամթերքից մաքրել են 1191.3 հա տարածք, ավելի քան 350 կմ ճանապարհ, 1170 բնակելի շենք, ներառյալ 29 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է մոտ 24.2 հազար պայթյունավտանգ առարկա:

Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են հատուկ սարքավորված զինավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տեղափոխել, ոչնչացվում է տեղում՝ պայթեցման ընթացքում անհրաժեշտ անվտանգության բոլոր միջոցների ապահովմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում