ՄՄարիամ Մխիթարյան

Թուրքմենստանի նախագահը գոհ չէ երկրի մշակութային կյանքից

Թուրքմենստանի նախագահը գոհ չէ երկրի մշակութային կյանքից

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հրապարակավ նախատել է մշակույթի նախարարին՝ երկրում «մարդկանց երջանկության» մասին ներկայացումների բացակայության և թատերական ոլորտի ընդհանուր անկման համար: Այդ մասին գրում է lenta-ն՝ վկայակոչելով «Չեզոք Թուրքմենստան» կառավարական թերթը:

Ըստ նախագահի՝ երկրի մշակութային ոլորտում լճացման պատճառը մանկական գեղարվեստի դպրոցների ու գեղարվեստական ​​հաստատությունների աշխատանքի վատ կազմակերպումն է: Նա նախարարին հանձնարարել է վերանայել բոլոր ուսումնական ծրագրերն ու կազմել նորերը:

Բերդիմուհամեդովը շեշտել է, որ թատրոնները և երկրի այլ մշակութային հաստատությունները դադարել են գովերգել պետության հաջողություններն իրենց աշխատանքներում և բեմականացնել այդ թեմայով կարճ ներկայացումներ: Ըստ նախագահի, դրա արդյունքում երկրում ընկել է թատերական ռեժիսուրայի և «ստեղծագործությունների գեղարվեստական արժեքի» մակարդակը:

Ավելի վաղ Բերդիմուհամեդովը Աշխաբադում տեղադրեց Ալաբա տեսակի շան ոսկե հուշարձանը: Ավելի ուշ նա հանդիսավոր պայմաններում բացեց թմրանյութերի այրման համար նախատեսված նոր վառարանի գործարկումը և հրապարակավ կրակի մեջ նետեց անօրինական նյութերի մի քանի փաթեթ:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում