ՄՄարի Կոստանյան

Մոսկվայից Ամստերդամ չվերթ իրականացնող ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան

Մոսկվայից Ամստերդամ չվերթ իրականացնող ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան

Մոսկվա-Ամստերդամ թռիչք իրականացնող Airbus A320 ուղևորատար օդանավը, որը տագնապի ազդանշան ստանալուց հետո փոխել էր ուղղությունը և վերադառնում էր, արդեն վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում: Այս մասին լրագրողներին հայտնել է «Աէրոֆլոտի» պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը՝ փոխանցում է РИА Новости-ն:

Օդանավում տագնապի ազդանշանի պատճառը եղել է ռադիոկապի համակարգի մասնակի խափանումը: Դեմինը նշել է, որ ուղևորներին Ամստերդամ կուղարկեն մեկ այլ օդանավով:

«Շերեմետևո» օդանավակայան վերադարձած օդային փոխադրամիջոցի ուղևորների և անձնակազմի անդամների կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնացել:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում