ՄՄարի Կոստանյան

Մոսկվա-Ամստերդամ չվերթ իրականացնող օդանավը տագնապի ազդանշան ստանալուց հետո վերադառնում է

Մոսկվա-Ամստերդամ չվերթ իրականացնող օդանավը տագնապի ազդանշան ստանալուց հետո վերադառնում է

Մոսկվա-Ամստերդամ չվերթ իրականացնող Airbus A320 ուղևորատար օդանավը տագնապի ազդանշան ստանալուց հետո վերադառնում է «Շերեմետևո» օդանավակայան: Այս մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը:

Օդանավը օդ է բարձրացել Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 14:50-ին «Շերեմետևո» օդանավակայանից: Թռիչքից մոտ 20 րոպե անց՝ գտնվելով 8 հազար մետր բարձրության վրա, օդային փոխադրամիջոցը տագնապի ազդանշան է տվել և փոխել թռիչքի ուղղությունը:

Այժմ այն մոտ 8500 մետր բարձրությամբ շարժվում է Մոսկվայի ուղղությամբ: Ուղևորների ու անձնակազմի անդամների կյանքին ու առողջության վտանգ չի սպառնում:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում