ՄՄարի Կոստանյան

Թուրքիայում ուսանողական բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 319 ցուցարար

Թուրքիայում ուսանողական բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվել է 319 ցուցարար

Ստամբուլի հեղինակավոր Բոսֆորի համալսարանի ռեկտորի՝ Թուրքիայի նախագահի կողմից նշանակումից հետո սկսված բողոքի զանգվածային ցույցերն ավելի են ծավալվել, որոնք անսպասելի կատալիզատոր են դարձել հուսախաբ և կիսով չափ զբաղվածություն ունեցող երիտասարդների համար՝ Թուրքիայի կառավարությանն իրենց հիասթափությունը հայտնելու համար: Այս մասին տեղեկացնում է Guardian պարբերականը:

Ուսանողների և դասախոսական կազմի բողոքի ակցիաները սկսվել էին անցյալ ամիս՝ ընդդեմ Մելիհ Բուլուի, որին համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակել էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ստամբուլում այս շաբաթ ձերբակալվել է առնվազն 250 ցուցարար, ևս 69-ը՝ Անկարայում: Ձերբակալվածների մեծ մասն ուսանողներ են: Ակցիայի ժամանակ անկարգություններ են եղել, բախումներ են գրանցվել իրավապահների և ցույցի մասնակիցների միջև:

Պարբերականը նշում է, որ սա քաղաքացիական անհնազանգության ամենալայնածավալ ակցիան է 2013-ի Գեզի զբոսայգու շարժումից հետո:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում