ՄՄարի Կոստանյան

Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանային բոլոր երկրների համար. Arab News

Թուրքիան սպառնալիք է տարածաշրջանային բոլոր երկրների համար. Arab News

Սաուդյան Արաբիայում լույս տեսնող Arab News օրաթերթն անդրադարձել է տարածաշրջանում Թուրքիայի վարած ծավալապաշտական քաղաքականությանը՝ ընդգծելով, որ Թուրքիան շարունակում է իրեն Օսմանյան պետության իրավահաջորդ զգալ նաև տարածքային նկրտումների առումով` փոխանցում է Ermenihaber-ը:

Հոդվածի հեղինակը նշում է, որ ԱՄՆ-ում Ջո Բայդենի նախագահ ընտրվելուց հետո Մերձավոր Արևելքում հատկապես Իրանն է հայտնվել ուշադրության կենտրոնում։ Սակայն, ըստ արաբ հոդվածագրի դիտարկման՝ տարածաշրջանում մեկ այլ ուժ կա, որին պետք է հսկողության տակ առնել, և այդ ուժը Էրդողանի ղեկավարած Թուրքիան է։

Արաբ լրագրողը Թուրքիան ներկայացնում է որպես սպառնալիք տարածաշրջանային բոլոր երկրների համար, քանի որ ցանկանում է իր ազդեցությունն ուժեղացնել նախկին Օսմանյան կայսրության տարածքներում և այդ նպատակով ռազմական օգնություն է ցուցաբերում Կատարի ու Լիբիայի իր դաշնակիցներին և Ադրբեջանին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում