ՄՄարի Կոստանյան

Մեր առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ ազատումը. Ադամ Շիֆ

Մեր առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ ազատումը. Ադամ Շիֆ

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով արցախյան հակամարտությանն ու ռազմագերիների հիմնահարցին: Օրենսդիր մարմնի հայամետ ներկայացուցիչը մասնավորապես գրել է.

«Մոտ երեք ամիս է՝ ինչ պայմանավորվածությունից հետո ակնթարթորեն ավարտվել է Ադրբեջանի ու Թուրքիայի հարձակման հետևանքով սկսված Արցախյան կործանարար պատերազմը: Ադրբեջանը դեռևս  հրաժարվում է  ազատ արձակել տասնյակ հայ զինվորական ու քաղաքացիական գերիներին: Ադրբեջանը շարունակում է նաև վտանգ ներկայացնել իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող հայկական կրոնական ու մշակութային օբյեկտների համար:

Միացյալ Նահանգները պետք է վերսկսի ջանքերի գործադրումը Մինսկի խմբում՝ պահանջելով ինքնորոշում և խաղաղություն Արցախի ժողովրդի համար: Մեր առաջնահերթությունը պետք է լինի բոլոր ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը: Ես իմ կոնգրեսական գործընկերների հետ քայլեր կձեռնարկեմ Արցախի դեմ անօրինական հարձակման համար Ադրբեջանին ու Թուրքիային պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Կաշխատենք ամերիկյան քաղաքականությունը ճիշտ ուղու վրա դնելու համար, որպեսզի այն պաշտպանի մարդու իրավունքները և ժողովրդավարությունը»,- գրել է Ադամ Շիֆը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում