ՄՄարի Կոստանյան

Սիրիայի զինված ուժերի հավաստմամբ՝ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի հարավային շրջաններին

Սիրիայի զինված ուժերի հավաստմամբ՝ Իսրայելը ավիահարվածներ է հասցրել երկրի հարավային շրջաններին

Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հարավային շրջաններին: Այս մասին հայտարարել են Սիրիայի զինված ուժերի հրամանատարական շտաբից՝ փոխանցում է РИА Новости-ն:

«Թշնամական Իսրայելը զավթած Գոլանի բարձունքների օդային տարածքից ագրեսիա է իրականացրել՝ կիրառելով հրթիռներ: Թիրախավորվել են երկրի հարավային շրջանների օբյեկտները»,-նշվում է Սիրիայի զինված ուժերի հրամանատարական շտաբի հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ Սիրիայի ՀՕՊ-ը խոցել է հրթիռների մեծ մասը, սակայն օդային հարվածներից նյութական մեծ վնաս է հասցվել երկրին:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում