ԴԴավիթ Մուրադյան

Փետրվարի 15-ից կվերականգնվի կանոնավոր ավիահաղորդակցությունը ՌԴ և Հայաստանի միջև

Փետրվարի 15-ից կվերականգնվի կանոնավոր ավիահաղորդակցությունը ՌԴ և Հայաստանի միջև

Ռուսաստանը փետրվարի 15-ից կվերականգնի կանոնավոր ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ: Համապատասխան փաստաթուղթ է ստորագրել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հայտնել է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: 

«Որոշում է կայացվել փոխադարձ հիմունքներով 2021 թվականի փետրվարի 15-ից վերականգնել Հայաստանի (Մոսկվա – Երևան, շաբաթական չորս չվերթ) հետ միջազգային ավիահաղորդակցությունը»,- նշված է հաղորդագրության մեջ:  ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գործում է «Ճամփորդի՛ր առանց COVID-19»-ի պիլոտային ծրագիրը: Այն թույլ է տալիս ՀՀ քաղաքացիներին 72 ժամ առաջ հանձնած թեստի բացասական պատասխանով հատել Ռուսաստանի օդային սահմանը: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում